Հոկտեմբերի 25-ից ուժի մեջ է մտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև չվերթների պաշտոնական արգելքը: Այդ սահմանափակման նախաձեռնողը ուկրաինական կողմն է. Կիևը դադարեցրել է ինչպես ուղիղ, այնպես էլ տարանցիկ չվերթները: Արդյունքում Մոսկվան ստիպված է եղել հավասարակշռված պատասխան տալ, հայտնում է lifenews-ը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ուկրաինան որոշում է ընդունել արգելել 25 ռուսական ավիաընկերություններին իր օդային տարածքում թռիչքներ իրականացնել հոկտեմբերի 25-ից: Ըստ պաշտոնական Կիևի, ռուսական ավիափոխադրողները խախտում էին Ուկրաինայի օրենքը՝ թռիչքներ իրականացնելով Ղրիմի ուղղությամբ:
Մոսկվան փորձել է լուծում գտնել Բրյուսելում բանակցությունների ժամանակ և բաց թողնել օդային տարածքը, սակայն պայմանավորվածության հասնել չի հաջողվել: Արդյունքում ռուսական կողմը արգելել է ուկրաինական ավիաընկերությունների թռիչքները Ռուսաստան նույն ամսաթվի դրությամբ: