ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ սպառազինությունների միջազգային շուկայում մրցակցությունը լրջորեն սրվել է: Նա այս մասին խոսել է արտասահմանյան պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ:

 

 

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով politrussia.com-ը, միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ դա իրականանում է արևմտյան ընկերությունների կողմից անբարեխիղճ մրցակցության պայմաններում և որ արևմտյան պատժամիջոցների առկայության դեպքում աշխատելը երկակի դժվարացել է:

 

 

 

Վլադիմիր Պուտինն այդ պայմաններում կարևորել է ռուսական ռազմատեխնիկական ապրանքների նկատմամբ պահանջարկի ավելացումն ու այդ ոլորտում միջազգային համագործակցության խորացումը: ՌԴ նախագահը նշել է, որ ներկայում պատվերների քանակը գերազանցում է 50 միլիարդ դոլարի շեմը, որը պետք է առաջիկայում գերազանցել: