Քիչ առաջ մեկնարկած ԱԺ նիստում, որտեղ շարունակվում է քննարկվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ տարվա գործունեության ծրագիրը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «չհիշեց», թե ինչ է տեղի ունեցել 16 տարի առաջ այս օրը:

 

Դահլիճից Սահակյանին հուշեցին, որ նիստը պետք է մեկնարկել 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով, ինչին ի պատասխան Սահակյանն ասաց. «Մենք հատուկ հիշատակի արարողություն կատարեցնք, նվիրված հոկտեմբերի 27-ի ողբերգության 16-րդ տարելիցին: Բայց եթե կա ցանկություն, մեկ րոպե լռությամբ հարգենք զոհերի հիշատակը»:

 

Նշեն, որ նիստի մեկնարկից առաջ, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, պատգամավորները և Ազգային ժողովի աշխատակազմը ծաղիկներ դրեցին 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ողբերգության զոհերի՝ հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

 

 

Տեսանյութը՝ News.am-ի