Սիրիական ճգնաժամը չի դառնա հակամարտություններից մեկը՝ նման նրանց, որոնք առաջացել են ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև սառը պատերազմի ժամանակաշրջանում: Հինգշաբթի լրագրողների համար պարբերական ճեպազրույցի ժամանակ այսպիսի համոզմունք է հայտնել Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

 

«Դա չի լինի սառը պատերազմի հակամարտությունների կրկնություն, որոնք մենք կարող էինք տեսնել մի քանի տասնամյակ առաջ»,- ասել է Էռնեստը: Նա նաև վստահություն է հայտնել, որ այդ ճգնաժամը չի հանգեցնի այնպիսի իրավիճակի, որի ժամանակ 2 պետություններ հակամարտող կողմերին աջակցում են երրորդ երկրի տարածքում:

 

Միաժամանակ Էռնեստը նշել է, որ միջազգային կոալիցիան աջակցում է սիրիացի ընդդիմադիրներին, և «նրանց դեմ Ռուսաստանի կողմից արշավը կհանգեցնի միայն ռուսների հետագա մեկուսացման»: