Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, առաջնության 11-րդ տուրի շրջանակներում՝ Բրեմենի «Վերդերի» դեմ հանդիպման ժամանակ խփել էր իր թիմի երկրորդ գոլը, ինչպես նաև գոլային փոխանցման հեղինակ դարձել:
Հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.
«Այս վաստակած հաղթանակից հետո եկեք բոլորս վայելենք հանգստյան օրերը: Շնորհակալություն»: