Սոմալիի մայրաքաղաքում երկրորդ պայթյունն է տեղի ունեցել, ահաբեկիչները փոխհրաձգություն են սկսել ոստիկանության հետ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

 

Պայթյունից անմիջապես հետո հարձակվողները ներխուժել են շենք, ինչից հետո փոխհրաձգություն են սկսել ոստիկանության հետ: Այժմ նրանք բարձրացել են հյուրանոցի տանիք, որտեղից կրակ են բացում:

 

Ավելի վաղ, ռումբով մեքենան բախվել է Մոգադիշոյում գտնվող «Սահաֆի» հյուրանոցի դարպասներին: Դեպքի վայրում հայտնաբերվել է երկու մարդու մարմին: Հաղորդվում է, որ այդ հյուրանոցում հաճախ են կանգ առնում պետական պաշտոնյաներ:

 

Կատարվածի պատասխանատվությունը ոչ մի խմբավորում դեռևս չի ստանձնել: