Պետք է անես այն, ինչը քեզ երջանիկ է դարձնում: Այս մասին հայտարարել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ չբացառելով «Արքայական ակումբը» լքելու հնարավոր տարբերակը:

«Կարո՞ղ եմ արդյոք լքել «Ռեալը», ինչո՞ւ ոչ: Այժմ խաղում եմ Մադրիդի համար, բայց ֆուտբոլում երբեք չգիտես ինչ կարող է պատահել: Պետք է անես այն, ինչը քեզ երջանիկ է դարձնում: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի վաղը»,- պորտուգալացու խոսքը մեջբերում է Kicker-ը: