Երևանի Ազատության հրապարակը լուսավորվել էր' Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի զոհերի հիշատակի համար վառվող մոմերով: Մոմավառությունը կազմակերպել էր «Մենք» երիտասարդական նախաձեռնությունը: «Այս մոմերը վառվեցին ի հիշատակ մեր այն հայրենակիցների, ում ընտանիքի լույսը մարեց այդ ողբերգական վթարի հետևանքով»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության ղեկա վար Արմեն Անդրեասյանը: Մոմավառությունը, որի մասին իրազեկումը կատարվել էր համացանցում, կշարունակվի մինչև ուշ գիշեր: Նախապես տեղյակ մարդիկ կամ պարզապես անցորդները մոտենում էին, վառում հիշատակի մոմն ու հարգանքի տուրք մատուցում ողբերգական վթարի զոհերի հիշատակին: Նախաձեռնության հեղինակները վստահ են' նման միջոցառումներով հնարավոր է կոտրել անտարբերության պատն ու ևս մեկ անգամ փաստել' հայ ժողովուրդը դժվարին պահերին միասնական է ու նեցուկ դժբախտության մեջ գտնվողին:

 

 

Նոյեմբերի 3-ին' ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն էր ստացվել, որ ժամը 03.08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանի Իլյինկագյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանըպատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտվածհանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, տուժել ևս 43-ը: