Ստամբուլում բնակվող երկու քույրեր՝ 18-ամյա Էսինն ու 20-ամյա Էլիֆը ընտանիքից փախել են ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության շարքերը:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

 

Աղջիկների ընտանիքն օգնություն է խնդրել պետությունից նրանց հայտնաբերելու և տուն ուղարկելու համար: Նրանց մայրը հայտնել է, որ աղջիկներին վատ չի վերաբերվել, իսկ հայրը տեղեկացրել է, որ «դուրստրերի ուղեղը լվացվել է»: Նրանց իրերում գտնվել են տարբեր գրություններ, որտեղ նշված է եղել սև գլխաշորերով սև դրոշի տակ հավաքվել Սիրիայում: