«Ազիզ, մենք պայմանավորվել ենք՝ 500 եվրո տալիս եք, հարցազրույցը տալիս եմ, ձեր սաղ հարցերին պատասխանում եմ»,- այսօր Ազգային ժողովում ասել է Սամվել Ալեքսանյանը՝ ի պատասխան լրագրողի հարցին:
Այնուամենայնիվ, պատգամավորը պատասխանել է մի քանի հարցի, թե «Այո»-ի հետ կապված ինչ աշխատանքներ են տարվում:
«Շատ լավ աշխատանք կատարում ենք, մեր բժիշկներին ստիպել պետք չի, իրանք գիտեն՝ ինչ անում»:
Դիտարկմանը, թե թուղթը, որի մասին գրել էր մամուլը, կա՞, ինքը չի՞ հերքում, որ բժիշկներից յուրաքանչյուրը պետք է 10 ձայն ապահովի, պատգամավորը նշել է. «Բժիշկներն իրենց գործով են զբաղված, ի՞նչ 10 ձայնի մասին ա խոսքը: Դուք ամեն ինչ տպում եք, ճի՞շտ եք տպում: Է՜, լավ էլի, ցավդ տանեմ»:
Հարցին էլ, թե ինչ աշխատանքներ է Ալեքսանյանը տանելու սահմանադրական փոփոխությունների հետ կապված, պատասխանել է, թե ամեն ինչ էլ անելու են»:
Հիշեցնենք, որ «Առավոտ» օրաթերթի փոխանցմամբ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մալաթիա» բժշկական կենտրոնի աշխատակիցներն արդեն տնօրինության կողմից հանձնարարություն են ստացել տասական ձայն հավաքել դեկտեմբերի վեցին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օգտին: Հանձնարարությունը կատարելու համար աշխատակիցներին հատուկ բլանկեր են բաժանել, պահանջել բլանկերում գրառել անուն, ազգանուններ եւ անձնագրի սերիան:
Տեսանյութը՝ 1in.am-ի