Նոյեմբերի 10-ին, ժամը 23.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում անձը չպարզված քաղաքացին իր երեխաների հետ փորձում է վնասել իրեն, ձեռքին կա դյուրավառ հեղուկով տարրա. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում 1975 թ. ծնված Լ. Ս.-ը երեխաների հետ (Մ.՝ ծնվ. 2013 թ, Գ.՝ ծնվ. 2010 թ.) փորձել է ինքնահրկիզվել' դյուրավառ նյութն (բենզին) իր վրա լցնելով:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանները կանխել են ինքնահրկիզման փորձը: Լ. Ս.-ը ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ՝ վերին և ստորին վերջույթների շրջանում և հոսպիտալացվել «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն» բժշկական կենտրոն:

 

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: