Լոնդոնի Vue West End կինոթատրոնում տեղի է ունեցել Պորտուգալիայի ազգային ընտրանու և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մասին պատմող «Ռոնալդու» ֆիլմի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա են եղել Ալեքս Ֆերգյուսոնը, Ժոզե Մոուրինյուն, Կարլո Անչելոտին, Գարի Նևիլը, Ռադամել Ֆալկաոն, Լուի Սաան, Ռոնալդուի մայրը, որդին և այլք:

Հատկանշական է, որ Լոնդոն չի ժամանել «Արքայական ակումբի» ոչ մի ներկայացուցիչ: