Նույնիսկ Անգլիայի հավաքականն է սկսել նմանվել մայրցամաքի մյուս թիմերին: Այս մասին հայտարարել է Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն՝ նշելով, որ անգլիական ակումբները կորցրել են իրենց առանձնահատկությունը:

«Անգլիական ֆուտբոլն այլևս գոյություն չունի: Պատճառը տարբեր ոճերի խառնումն է, օտարերկրյա ֆուտբոլիստների գալը: Անգլիական ակումբները դեռևս ունեն որոշ առանձնահատկություններ, սակայն դաշտում դժվար է տարբերել, թե որ երկրից է ակումբը: Ազգային ոճի մաքրությունը կորել է: Միգուցե ինչ-որ բան բաց եմ թողնում, բայց նույնիսկ Անգլիայի հավաքականն է սկսել նմանվել մայրցամաքի մյուս թիմերին»,- Դել Բոսկեի խոսքը մեջբերում է The Guardian-ը: