Բարձրահասակ եմ, բոլոր ատամներս տեղում են, մարմինս գեղեցիկ է: Այս մասին ասել է Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Ռոնալդուն՝ անդրադառնալով իր անձնական կյանքին:

«Ներկայումս հանդիպում եմ մի քանի կնոջ հետ, այն միակի հարցում չեմ կողմնորոշվել: Նրանցից ոմանք տեղյակ են, որ սա իր տեսակի մեջ քասթինգ է, ինձ համար դա նորմալ իրավիճակ է: Եթե լուրջ, ապա ընտրություն կատարելն իսկապես հեշտ չէ: Գիտակցում եմ, որ կանանց մի մասը հետաքրքրվում է ինձանով, հավանաբար, հայտնիությանս համար: Դա նորմալ է, միայն ես չեմ այդպիսին: Բոլոր հայտնի մարդիկ հանդիպում են նման խնդրի: Ինքս վստահ եմ ինձ վրա: Բարձրահասակ եմ, բոլոր ատամներս տեղում են, մարմինս գեղեցիկ է»,-Ռոնալդուի խոսքը մեջբերում է goal.com-ը:

Հիշեցնենք, որ պորտուգալացին հանդիպում էր մոդել Իրինա Շեյքի հետ, սակայն հունվարին զույգը հայտարարեց բաժանության մասին: