Ռուսաստան-Պորտուգալիա ընկերական հանդիպումը կմեկնարկի մեկ րոպե լռությամբ, որպես հարգանքի տուրք Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերին:

Հանդիպմանը ֆուտբոլիստները դաշտ դուրս կգան սև թևկապներով: Ինչպես հայտնել է «Կուբան» մարզադաշտի տնօրեն Վլադիմիր Լագոյդան̀ անվտանգության վերահսկումն ավելի կուժեղավի: Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետ պայմանավորված անվտանգության աշխատակիցների թիվը ավելացվել է 150-ով և խաղին կաշխատի 600 ոստիկան: Տեղեկացնում է sovsport-ը:

Հավելենք, որ հանդիպումը տեղի կունենա այսօր Երևանի ժամանկով 18:07-ին: