Ֆրանսիական Le Monde թերթի լրագրող Դանիել Պսենին իր բնակարանից նկարահանել է երեկ Փարիզում «Բատակլան»-ի մոտ տեղի ունեցած ահաբեկչության պահը: Տեսանյութը հրապարակվել է թերթի կայքում լրագրողի մեկնաբանություններով հանդերձ:

 

 

Տեսանյութում երևում է՝ ինչպես են ակումբի այցելուները փախչում, նրանց մի մասն արդեն վիրավոր են, իսկ մյուս մասն այլևս չի կարողանում փախչել, հետին պլանում դեռևս հնչում են կրակոցները: