armnoc.am  Արտաշատ քաղաքի Ռազմիկ Գոլեցյանի անվան մարզադպրոցում նոյեմբերի 14-15 կայացել է ըմբշամարտի համանուն միջազգաին մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները:

Պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնեցին Հայկ Բադալյանը (50 կգ), Մխիթար Գրիգորյանը (55 կգ), Գևորգ Թադևոսյանը (60 կգ), Թոռնիկե Կվինիտաձեն (66 կգ), Տարիել Գաֆրինդաշվիլին (74 կգ), Սարգիս Հովսեփյանը (84 կգ), Գիվի Մաճառաշվիլին (96 կգ) և Նորիկո Ուտաշվիլին (120 կգ):