Ազգային ժողովի նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը դիմեց Գալուստ Սահակյանին և կոչ արեց գրագիտության դասեր չտալ.

 

«Պարոն Սահակյան, արդեն 2-3 անգամ, հանիրավի կպնում եք և՛ Ձեր կենսագրությանը, և՛ «ոչ»-ին: Դուք արդեն գրագիտության դասեր եք ուզում տաք, որ կարդացել ենք, չենք կադացել: Ուզո՞ւմ եք 2 ժամ այստեղ դասախոսություն կարդամ Ձեր ներկայացած Սահմանադրության ոչ նորմալ դրւույթների մասին, ձեր գործով, ձեր «այո»-ով զբաղվեք: Ձեր քարոզն ամբողջությամբ մեր իշխանության և «ոչ»-ի դեմ է: Ձեր «այո»-ն գովազդեք, ձեր «այո»-ն քարոզեք, նորմալ օրենքներով, օրենքները պահպանելով, ոչ թե խախտելով և՛ վարչական սկզբունքները, և՛ միջազգային սկզբունքները, և՛ օրենսդրությունը: Մոռացեք մեր կենսագրությունը և ձերը, ձերն սկսվում է 1998-ից, դրանից էնկողմ դուք չեք եղել: Ձեր գործն արեք «այո»-ի վրա, ոչ թե «ոչ»-ի դեմ: Այստեղ դասեր մի տվեք, թե չենք կարդացել, շատ էլ լավ կարդացել ենք, գիտենք, որ վատ բան է, դրա համար էլ «ոչ» ենք ասում, ոչ թե չենք կարդացել»,- վրդովվեց պատգամավորը:

 

«Ես խնդրում եմ իմ կենսագրության մեջ չտեղավորվեք, որովհետև այնտեղ Ձեզ համար հարմար անկյուն չկա և չէր էլ կարող լինել: Մինչև այս օրերն ընդհանրապես «ոչ»-ին ուշադրություն չէի դարձնոււմ, Ձեր խոսքից հետո ուշադրություն կդարձնեմ, թե այդ «ոչ»-ն ինչ է, ինչ է հետազոտում, ինչ արգումենտներ ունի, անտեղի տեղը մի վիրավորվեք և իմ կենսագրությունը թողեք իմ ընկերներին, իմ ընտանիքին, իմ թիմին, մի համեմատվեք որևէ մեկի կենսագրության հետ, առավել ևս՝ Դուք»,- պատասխանեց Սահակյանը: