Երեքշաբթի օրը տեղի է ունեցել Մոսկվայի «Սպարտակի» տնօրենների խորհրդի նախագահ Լեոնիդ Ֆեդունի, գլխավոր տնօրեն Սերգեյ Ռոդինովի, գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևի մասնակցությամբ նիստ:

Ռուսական Спорт-Экспресс-ի տեղեկությունների համաձայն՝ նիստի ժամանակ ակումբի հիմնական թիմի վերաբերյալ արմատական որոշումներ չի կայացվել: Սակայն մի խումբ ֆուտբոլիստների համար «Կրասնոդարի» դեմ կայանալիք առաջիկա խաղը կարող է վճռորոշ լինել: Մասնավորապես, խոսքը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտոլիստներ Արաս Օզբիլիսի և Յուրա Մովսիսյանի մասին: Կիրիլ Կոմբարովը և Ջեկոն, ամենայն հավանականությամբ, ձմռանը կլքեն մոսկովյան թիմը՝ անկախ առաջիկա խաղի արդյունքից, իսկ Դմիտրի Կոմբարովը և Դենիս Գլուշակովը, թիմում կմնան առնվազն մինչև մրցաշրջանի ավարտը: