Փարիզի սրճարաններից մեկում տեսախցիկներն արձանագրել են ահաբեկիչների հարձակման պահը, որը տեղի է ունեցել լույս նոյեմբերի 14-ի գիշերը: Կադրերը հրապարակել է բրիտանական The Daily Mail թերթը:

 

Տեսանյութում երևում է, թե ինչպես են ծայրահեղականները կրակում սրճարանի պատուհաններին, մարդիկ տագնապած փորձում են փրկվել:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Աբդելհամիդ Աբաուդը, որը համարվում է Փարիզում ահաբեկչությունների կազմակերպիչ, սպանվել է Սեն Դենիում իրականացրած հատուկ գործողության ընթացքում: