Հանդիպմանն ակնկալում եմ տեսնել ինտենսիվ խաղ և կարգապահ մրցակից: Այս մասին Բունդեսլիգայի 13-րդ տուրում՝ «Համբուրգի» դեմ կայանալիք խաղից առաջ, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
«Այն, ինչ տեղի ունեցավ Փարիզում և Հանովերում, ցույց է տալիս, որ գոյություն ունեն ավել կարևոր բաներ, քան ֆուտբոլը: Հանդիպմանն ակնկալում եմ տեսնել ինտենսիվ խաղ և կարգապահ մրցակից, որը ջանասիրաբար կգործի: Իմ թիմից սպասում եմ, որ կկարողանա գործել ցանկությամբ և էներգիայով՝ այն, ինչը ցուցադրում էր առաջնության ընմիջումից առաջ»,- մարզչի խոսքը մեջբերում է ruhrnachrichten.de -ն:
Հավելենք, որ հանդիպումը տեղի կունենա այսօր: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:30-ին: