Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն հինգ զինվորական, հաղորդում է Reuters-ը:

 

Մեքենան, որի մեջ ռումբ էր տեղադրված, պայթել է անցակետում, ինչի հետևանքով 16 մարդ վիրավորվել է:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբիայում «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Նաբիլը, իբր, զոհվել է Դարնա քաղաքի մերձակայքում՝ ԱՄՆ-ի օդային հարվածի արդյունքում: