Այսօր Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում վերջին հրաժեշտը տվեցին հայ թատրոնի վերջին մոհիկան' ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր Վարդուհի Վարդերեսյանին:

 

ԼՈւՐԵՐ.com-ի լրագրողի տեղեկացմամբ՝  դերասանուհուն հրաժեշտ տալու էին եկել պաշտոնյաներ, մշակույթի գործիչներ ու պարզապես քաղաքացիներ, ովքեր տարիներ շարունակ հիացել են մեծ դերասանուհու խաղով:

 

Ներկա էին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նաև պատգամավորներ: