Ոստիկանության Կապանի բաժնում նոյեմբերի 29-ին' ժամը 15.30-ին, ահազանգ է ստացվել, որ Բարաբաթում գյուղում հոգեկան հիվանդ կինը սպանել է ամուսնուն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված գյուղի բնակչուհի, 1951թ. ծնված Հազավարդ Աբգարյանը (1975 թվականից «Շիզոֆրենիա» ախտորոշմամբ հաշվառված է Սյունիքի մարզի նյարդահոգեբուժական դիսպանսերում) նույն օրը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տանը մուրճի և կացնի գործադրմամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնուն' 1939թ. ծնված Ռադիկ Հակոբյանի գլխին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Հազավարդ Աբգարյանը հայտնաբերվել և ժամը 19.30-ին բերման է ենթարկվել բաժին: Հանցագործության գործիք մուրճը և կացինը հայտնաբերվել և առգրավվել է: Հազավարդ Աբգարյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: