Այս տարի ձմռանը եղանակային էական փոփոխություններ չեն սպասվում, կլինի հայկական ձմեռ՝ իր տաք ու սառը օրերով:
ԼՈւՐԵՐ.com-ի լրագրողի տեղեկացմամբ՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:
Այս պահի դրությամբ ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, հատկապես լեռնային շրջաններում երթևեկող վարորդներին խորհուրդ է տրվում լինել ավելի ուշադիր, քանի որ հնարավոր են անձրևներ, ինչն էլ երեկոյան ժամերին կարող է դառնալ մերկասառույցի պատճառ: Խորհուրդ է տրվում անվադողերը համապատասխանեցնել եղանակային պայմաններին: