Ռուսաստանը չեղարկել է ռուս-թուրքական համագործակցության տարին, որը ծրագրված էր 2016 թվականին: Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը: «Մենք ստիպված ենք դադարեցնել մեր համագործակցությունն այդ հարցով»,- ասել է Գոլոդեցը:
Ավելի վաղ ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ 2017-2018 թվականներին ռուս-թուրքական միջմշակութային տարիների անցկացում չի նախատեսվում: