Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթի սկզբում շնորհակալություն է հայտնել ռուս զինծառայողներին, որոնք մասնակցում են Սիրիայի տարածքում ահաբեկչության դեմ պայքարին։ Նա նշել է, որ դահլիճում են Սիրիայում զոհված զինծառայողների հարազատները։ Պուտինի խնդրանքով՝ հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

 

Կրեմլում նախագահի ելույթը լուսաբանելու համար գրանցվել է ավելի քան 500 լրագրողներ Ռուսաստանից. Թուրքիայից, Չինաստանից, Եվրապայի երկրներից և ԱՄՆ-ից և այլն:

 

Սա Պուտինի արդեն 12-րդ ուղերձն է խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչներին:

 

Ելույթը լսելու համար հրավիրված են Պետդումայի ու Դաշնային խորհրդի անդամները, նախարարներ ու կրոնական առաջնորդներ: