Թուրք լրագրողը սենսացիոն տեղեկատվություն է հրապարակել այն մասին, թե ինչպես են թուրքական իշխանություններն օգնում «Իսլամական պետության» ահաբեկիչներին:
Դողու Էրօղլուն՝ իր սեփական հետաքննությունն իրականացնելիս, պարզել է, որ զինյալներին բժշկական օգնություն է ցուցաբերում, մասնավորապես, Թուրքիայի Գազիանթեփ քաղաքի բժշկական անձնակազմը:
Լրագրողի տվյալներով՝ հիվանդանոցում գտնվում էին «Իսլամական ճակատ» արմատական խմբավորման ահաբեկիչները, որոնք «Ան-Նուսրայի ճակատ»-ի կողմնակիցներն են, գրում է RT-ն:
«Հիվանդանոցի ղեկավարության ներկայացուցիչներն ինձ ասել են, որ իրենք ջիհադիստներ են և այլ մասնագիտություն չունեն: Ահաբեկիչներին բուժում էին Գազիանթեփում, որից հետո նրանք վերադարնում էին ռազմաճակատ: Ինձ տեղեկացրել էին նաև, որ սնունդն ու բուժսանիտարական ծառայությունները տրամադրվում էին Գազիանթեփ քաղաքի կողմից: Այդ հիվանդանոցը բժշկական ծառայություններ էր տրամադրում «Իսլամական ճակատին», - ասել է լրագրողը:
Սակայն, երբ թուրքական իշխանություններն ուշադրություն են դարձրել Դողու Էրօղլուի կողմից հրապարակված տեղեկատվությանը՝ ստիպել են նրան դատարանի միջոցով հերքում տալ: