Ռուսաստանի' Սիրիայում ավիաբազաների քանակի ավելացման ծրագրերի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին Ինտերֆաքսին է ասել Ռուսաստանի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Օզերովը:

 

 

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ, այդ թվում բրիտանական The Times-ը, հաղորդել են, որ Ռուսաստանը Սիրիայում ավելացնում է ավիաբազաների թիվը:

 

 

«Մենք այսօր կարող ենք խոսել մեր ինքնաթիռների թվի ավելացման և ոչ թե մեր ռազմակայանների ընդլայնման մասին», - ասել է սենատորը:

 

 

«Մեր արևմտյան գործընկերները կրկին փորձում են սրել իրավիճակ ոչ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է: Տպավորություն է ստեղծվում, որ նրանք մի ձեռքով հարվածներ են հասցնում ահաբեկիչներին, իսկ մյուսով փորձում են հնարավորն անել, որպեսզի վարկաբեկեն Ռուսաստանին և նսեմացնեն այն դերը, որը մեր զինված ուժերը խաղում են հակազդեցության և ահաբեկիչների ոչնչացման գործում», -նշել է Օզերովը: