«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության դիտորդը 11/3 ընտրատեղամասում լուսանկարել էր երկու անձանց և ԶԼՄ-ներին տրամադրած տեղեկատվությամբ նշել, թե այդ ընտրատեղամասում տեղի է ունեցել կրկնաքվեարկություն:

 

 

Ոստիկանության Շենգավիթի բաժնում ուսումնասիրվել է հաղորդումը, նախապատրաստվել են նյութեր:

 

 

Շենգավիթ համայնքի մի բնակիչ ոստիկաններին հայտնել է, որ նկարում պատկերված անձանցից մեկն ինքն է, ընտրել է այդ ընտրատեղամասում և՝ մեկ անգամ, իսկ նկարի մյուս անձը իր հորեղբոր թոռն է, որը դարձյալ Շենգավիթի բնակիչ է:

 

 

Վերջինս ևս տվել է համանման բովանդակությամբ բացատրություն՝ նշելով, որ ինքը նույնպես ընտրել է այդ ընտրատեղամասում և՝ մեկ անգամ: