Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Թարաֆ» պարբերականը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են թուրք-գերմանական հարաբերությունները, փախստականների և սիրիական ճգնաժամի հարցերը: Դավութօղլուն և Մերկելը համաձայնության են եկել Բրյուսելում դեկտեմբերի 17-ին տեղի ունենալիք ԵՄ գագաթնաժողովի ժամանակ այլ երկրների առաջնորդների հետ քննարկել փախստականների հարցը: