CNN հեռուստաալիքն Իսպանիայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ ազգին հղված ուղերձի ժամանակ ազդագրերում նրան ներկայացրել է որպես Վենեսուելայի նախագահ:

 

Սոցիալական ցանցերից օգտվողները նկատել են սխալը և ակտիվորն մեկնաբանել են այն:

 

Հատուկ հեռուստաուղերձի ժամանակ Օբաման Կալիֆորնիայի Սան Բերնարդինո քաղաքում մարդկանց զանգվածային գնդակահարումը համարել է ահաբեկչություն և ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել լիազորել ԴԱԻՇ-ի դեմ ռազմական ուժի կիրառումը: Նա հայտարարել է նաև ահաբեկչության մեջ կասկածվողներին հրազենի վաճառքի սահմանափակման անհրաժեշտության մասին: