Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքում լուրջ խախտումներ են գրանցվել: Այդ մասին հայտնում են մի շարք ընդդիմադիր պատգամավորներ և եվրոպացի անկախ դիտորդներ, գրում է BBC-ն:

 

 

Պաշտոնական տվյալների համաձայն՝ կիրակնօրյա ընտրությունը ցույց տվեց, որ մեծամասնությունը հավանություն է տվել վարչապետի դերը խթանելուն և այն բանին, որ նախագահի պաշտոնը հիմնականում արարողակարգային բնույթ է կրելու:

 

 

Մինչդեռ Եվրոպայի խորհրդի մի շարք պատգամավորների խոսքով՝ ընտրացուցակներում ոչ ճշգրիտ տվյալներ են եղել և «չափից շատ քաղաքացիներ» բարեփոխումը դիտարկում են որպես նախագահ Սերժ Սարգսյանի վերարտադրվելու միջոց:

 

 

Նա կարող է վարչապետ դառնալ 2018թ.:

 

 

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ընտրողների 63,35%-ն է քվեարկել սահմանադրական բարեփոխումների օգտին: Ընտրողների մասնակցությունը կազմել է բնակչության ընդամենը 50%-ը:

 

 

Սակայն «Ոչ»-ի ճամբարի ընդդիմադիր պատգամավոր Լևոն Զուրաբյանը բողոքել է լայնածավալ ընտրակեղծիքներից:

 

 

«Քվեաթերթիկների լցոնման, բռնության, ճնշման և ընտրակաշառքի զանգվածային դեպքեր են գրանցվել»,- ասել է նա:

 

 

Զուրաբյանը և մի շարք այլ ընդդիմադիր պատգամավորներ բոյկոտել են երկուշաբթի օրը տեղի ունեցած՝ խորհրդարանի նիստը: Դրանից մի քանի ժամ առաջ Երևանում հարյուրավոր մարդիկ միացել են բողոքի ցույցի:

 

 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը նմանատիպ մտահոգություններ է հայտնել քվեարկության վերաբերյալ և ասել, որ այն վերաճել է «փոքր հրապարակային բանավեճի»:

 

 

Ցածր մասնակցությունն «արտացոլում է այն փաստը, որ հանրաքվեն առաջնորդվում էր քաղաքական շահերով՝ հայ հասարակության կարիքների փոխարեն», նշել է պատվիրակությունը:

 

 

Իսկ հանրաքվեն «քաղաքացիների մեծամասնության կողմից ընկալվել է որպես գործող նախագահի համար իշխանության մնալու միջոց: Եվրոպայի խորհուրդը լավագույն իրավապաշտպան կազմակերպությունն է:

 

 

Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (ԺԸԵՊ) ներկայացուցիչ Լենե Վեթելանդն ասել է. «Մենք հիասթափված ենք թե՛ քարոզարշավից, թե՛ բուն հանրաքվեից»:

 

 

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը լուրջ ճնշում է գործադրել ինչպես դիտորդների, այնպես էլ լրագրողների վրա»,- ասել է Վեթելանդը: