ՆԱՏՕ-ն պատրաստ է անտեսել Թուրքիայի շահերը, սակայն պատերազմ չի սկսելու Ռուսաստանի դեմ: Նման կարծիք է հայտնել իսրայելցի քաղաքագետ Ալեքսանդր Բրասը՝ փոխանցում է РЕН ТВ-ն:

 

 

«ՆԱՏՕ-ն բաց տեքստով հայտարարել է, որ Թուրքիայից ոչ մեկ չի գնա Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության», - ասել է նա:

 

 

Եվ դա, չնայած այն հանգամանքին, որ դաշինքը պարբերաբար աջակցություն է հայտնում Էրդողանին, գրում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»:

 

 

«Ինչի՞ է հասել Էրդողանը: Այն բանի, որ ՆԱՏՕ-ում նրան պարզապես հասկացնել են տվել, որ նա «թույլ օղակ» է, նրան չեն աջակցելու: Ներկայումս ոչ մի թուրքական ինքնաթիռ օդ չի բարձրանում, քանի որ հրթիռների թիրախում է հայտնվել:Եվ Ռուսաստանը բացահայտ կերպով հայտարարել է, որ ցանկացած թուրք զինծառայող, որը կհատի թուրք-սիրիական սահմանը, կոչնչացվի», - ասել է փորձագետը: