ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը Ազգային ժողովի նիստում մեջբերեց նոր Սահմանադրության 60-րդ հոդվածը, այն է՝
«1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
2. Ժառանգելու իրավունքը երաշխավորվում է:
3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով' հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
4. Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով' օրենքով սահմանված դեպքերի», և առանձնացրեց հատկապես «բացառությամբ դատական կարգով' օրենքով սահմանված դեպքերի» արտահայտությունը:
«Բա Գագիկ Հարությունյանն ասում էր վերջապես պիտի մարդու իրավունքները գործեն: Է՞ս ա իրա գրած Սահմանադրությունը»,- վրդովվեց Բագրատյանը:
«Ի՞նչ գործ ունի նման Սահմանադրությունից հետո նման օրենք հայտնվի: Գնացեք դատարան, թող դատարանը որոշի, փողը վերցրեք: Բա խի՞ եք սա գրում Սահմանադրությունում»,- ասաց պատգամավորը:
Պատգամավորը դժգոհություն հայտնեց Սահմանադրությունում տեղ գտած «լյապերից». «Երեկ մի «լյապ» էլ անցկացրինք պաշտպանության հետ կապված. էն երեխեն, որ հայ առաքելական ա, պիտի գնա առաջին գիծ՝ ծառայի, ով այլադավան ա՝ կարա չգնա առաջին գիծ ծառայի, որովհետև կարա ասի՝ զենք չեմ ուզում կրեմ: Շուտով՝ 1-2 տարուց հետո, Հայ առաքելական եկեղեցին հետևորդ չի ունենա: Այ սենց «լյապեր» կան Սահմանադրության մեջ, և էս Սահմանադրությունը դրինք ընդունինք»:
Մանրամասները՝ տեսանյութում