Ռուսական sports կայքը կազմել է Ռուսաստանի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը:
Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը տարեկան 2,5 մլն եվրոյով կիսում է 16-21 տեղերը, մոսկովյան թիմի մյուս հայ ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը 2 մլն տարեկան աշխատավարձով կիսում է 30-43 տեղերը:
Առաջին տասնյակում են.
1. Հալկ («Զենիթ») - 7
2-3. Ալեքսանդր Կոկորին («Դինամո») - 5
2-3. Էսեկիել Գարայ («Զենիթ») - 5
4. Խավի Գարսիա («Զենիթ») - 4,5
5. Վեդրան Չորլուկա («Լոկոմոտիվ») - 4,4
6-7. Իգոր Դենիսով («Դինամո») - 4
6-7. Ակսել Վիտցել («Զենիթ») - 4
8. Մուբարակ Բուսուֆա («Լոկոմոտիվ») - 3,9
9. Մանուել Ֆերնանդեշ («Լոկոմոտիվ») - 3,8
10. Արտյոմ Ձուբա («Զենիթ») - 3,6