ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն այսօր հայտարարել է, թե ՕԵԿ-ը պատրաստ է պայքարել ընտրությունների կեղծումների դեմ: Այ միշտ այսպես է, կեղծում վերջացնում են, իսկ հետո բոլորը պատրաստ են կեղծիքների դեմ պայքարել, ու այդպես պատրաստ են լինում մինչև հաջորդ ընտրություններ ու հաջորդ կեղծիքներ անելը:
Հարգելիներս, եթե իսկապես կեղծիքների դեմ պայքարող եք̀ տեղում պայքարեք, թող տեղում ձեր վստահված անձինք թույլ չտան լցոնումներ անել, աչք չփակեն տեսածի վրա: Ամեն ինչ վերջանալուց հետո կանգնում ասում եք՝ կպայքարենք, որ ի՞նչ անեք:
Հետո, մի տեսակ հավատ չի ներշնչում, որ ՕԵԿ-ն իսկապես անկեղծորեն կուզի պայքարել ընտրակեղծիքների դեմ, եթե հիշենք, թե ինչպես նախորդ ԱԺ ընտրություններում ՕԵԿ-ը փոքրիկ մասնաբաժինն ունեցավ ՀՀԿ-ի կազմակերպած կեղծիքներից, ինչի շնորհիվ ԱԺ մտնելու համար հաղթահարեց նվազագույն շեմը, հակառակ դեպքում որևէ շանս ունենալ չէր կարող:
Կարեն Վարդանյան