Երկրորդ թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը ֆիլիպինցի Քրիս Պաուլինոյի հետ մենամարտում հաղթել է նոկաուտով: Այս մասին տեղեկացնում է fightnews.com-ը:
Հայազգի բռնցքամարտիկը մրցակցին նոկաուտի է ենթարկել երկրորդ ռաունդում: Այս հաղթանակի շնորհիվ բռնցքամարտիկը նվաճել է WBC Asian Boxing Council Super Bantamweight տիտղոսը: