Բունդեսլիգայի 16-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Այնտրախտին» և առավելության հասավ 4:1 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 24-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ՝ հավասարեցնելով խաղի հաշիվը:
Հանդիպումից հետո Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.
«Տնային հաղթանակ և սուրբծննդյան հիասքանչ մթնոլորտ «Սիգնալ Իդունա պարկում»: