Իդեալ համակարգը մշտապես իր հաճախորդներին է ներկայանում թարմացված եւ նորարարական ապրանքատեսականիով: Այս անգամ Իդեալ համակարգը ներկայացնում է Viega գերմանական հոսակները, որոնք իրենց որակական հատկանիշներով տարբերվում են շուկայում եղած այլ հոսակներից: Viega-ն ընտանեկան ընկերություն է' հիմնադրված 1899թ-ին: Ավելի քան մեկ դար առաջ ստեղծված, ավանդույթներով հարուստ ընտանեկան ընկերությունն այսօր դարձել է միջազգային ընկերություն: Viega մոնտաժային սարքավորումները կիրառություն են ստանում ամբողջ աշխարհում: Արտադրանքի բարձր որակը, ծառայություններն ու հաճախորդին մոտ գտնվելը միջազգային շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնելու գրավականն է: Viega-ն ձգտումն է կրկին եւ կրկին գերազանցել իր սպառողների սպասումները եւ հեշտացնել նրանց կյանքը: Viega-մի քայլ առաջ»:

 

Viega- ն շատ լուրջ ուշադրություն է դարձնում որակին: Որակը սկսվում է հենց նախագծման փուլից եւ որոշիչ փորձաքննություն է անցնում առօրյա կյանքում: Հետազոտություններն ու մշակումները կատարվում են անընդհատ եւ մինչև շուկա դուրս գալն ավելի քան 100 արտադրական լաբորատորիաների միջոցով Viega-ն իրականացնում է խիստ փորձարկումներ՝ պարզելու, թե որքանով է տվյալ արտադրանքը պիտանի պրակտիկ կյանքում օգտագործելու համար: Մշտական փորձարկումները երաշխավորում են, որ գործարանից վերջին հաշվով դուրս է գալիս միայն բարձորակ արտադրանք: Բացի այդ, բոլոր ճանաչված որակի նշաններն ու սերտիֆիկատները վկայում են՝ Viega ընկերության արտադրանքը դիմանում է ցանկացած փորձություն:

 

Viega ընկերության Advantix Top կոյուղու հոսակը ճկունության, հուսալիության եւ ֆունկցիոնալության մարմնավորումն է: Նույնիսկ 35մմ ջրի բարձրության դեպքում այն երաշխավորում է հուսալի պաշպանություն կոյուղու անցանկալի գազերի (հոտերի) ներթափանցումը:
Հիմնական առավելություններն են' բարձրության ճշգրտման ճկունություն, հուսալի պաշտպանություն կոյուղու գազերի ներթափանցումից, բարձր թողունակություն, սուպեր հարթ մոնտաժ, մինչեւ 20մմ բարձրության կարգավորման եւ հիդրոփականի կարճեցման հնարավորության շնորհիվ: Հոսակը շատ պարզ և հեշտ մաքրվում է. անհրաժեշտ է միայն հանել հիդրոփականը և առաջացած անցքը կբավարարի ջրահեռացնող խողովակը մաքրելու համար: