Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել այսօր՝ դեկտեմբերի 15-ին, հայտնի գործարար Յուրա Ղարիբյանի՝ «Շանթի Յուրայի» տան վրա տեղի ունեցած ավազակային հարձակման վերաբերյալ:
Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ ժամը 15:00-ի սահմաններում հարձակվողը դիմակավորված եւ զինված մտել է Երեւանի Բաշինջաղյան փողոցի 65 տուն, որտեղ հանդիպելով տան անդամների դիմադրությանը՝ կրակել նրանց ուղղությամբ: Տանը գտնվողներից մեկն էլ դանակով հարվածել է հարձակվողին: Վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Նշենք, որ մեր տեղեկություններով՝ հարձակվողը 39-ամյա Գեւորգ Սարգսյանն է, որը նախկինում ունեցել է սեփական բենզալցակայան։
Նախնական տեղեկություններով՝ավազակային հարձակում կատարելու պահին տանը եղել են «Շանթի Յուրա» անունով հայտնի գործարար Յուրա Ղարիբյանի կինը եւ զոքանչը։ Տանը եղել են նաեւ մանկահասակ երեխաներ։ Այս պահին դեռ հայտնի չէ՝ տանը գտնվող անձանցից ով է դանակով հարվածել հարձակում կատարողին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցում դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած ավազակային հարձակման հետեւանքով «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 2 կին:
Հիվանդանոց տեղափոխված կանայք այս պահին գտնվում են ԲԿ-ի ընդհանուր վիրաբուժության կլինիկայում:
Մանրամասները՝ տեսանյութում.