Գյուղական համայնքներում տնտեսությունը զարգացնելու համար՝ Ազգային ժողովում քննարկվում է գյուղական կոոպերատիվների մասին օրենքի նախագիծը:
Ազգային ժողովում նախագիծը ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ում հարցով դիմեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Պատգամավորը նկատեց, որ թեպետ գյուղատնտեսական կոոպերացիան վաղուց սպասված և անհրաժեշտ է, բայց օրենքներով չէ, որ կկայանա կոոպերացիան:
«Մարդիկ այսօր պատրաստ չեն կոլեկտիվ բիզնես անելու համար, քանի որ մեծ վստահություն է պետք: Այստեղ դուք շատ լավ բաներ եք գրել, ուղղակի հռչակագրային այսպես գրել եք: Մենք սա կարողանալո՞ւ ենք իրականացնել՝ է՛լ ապահովագրություն, է՛լ մատչերի վարկեր, է՛լ չգիտեմ ինչ, թե՞ ուղղակի օրենքում գրելու ենք: Հետո գալու են այդ կոոպերատիվները, ասելու են՝ օրենքում գրված է, խնդրում եմ ինձ մատչելի վարկերով ապահովեք, կա՞ պայման դրա համար»,- հարցրեց պատգամավորը և բարկացած հավելեց. «Նայե՞լ եք՝ ինչ եք գրել»: