Ասում են՝ համապատասխան կապերիառկայության պարագայում՝ կարող են նույնիսկ հրաշքներ կատարվել: Սա հատկապես բնութագրական է հայաստանյան իրականությանը, ուր օր օրի, իրոք, համոզվում ես ասվածի ճշմարտացիության մեջ: Զորօրինակ՝ «Բանաձև Մեդիա» կոչվող հասարակական կազմակերպությունը, ըստ որոշ տեղեկությունների, Երևանի Արշակունյաց 2ա հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 35.7 միլիոն դրամ գնահատված արժեքով 141 քմ մակերեսով տարածք է ստացել՝ 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման պայմանով:

 

 

Իսկ այս ամենում ուշագրավն այն է, որ, ըստ հաստատված տեղեկությունների, վերոհիշյալ կազմակերպությունը բավական սերտ կապերի մեջ է ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանիգլխավորած «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» հետ, ավելին՝ դասվում է կառավարության սիրելիների շարքին ու գրանտներ է ստացել նրանից, որոնցից, մեկը, օրինակ, ծախսել է ծխելու դեմ հակաքարոզչության նպատակներով: Այս անգամ, սակայն, սույն կազմակերպության առաքելությունը, պարզվում է, բոլորովին տարբեր է՝ նախադրյալներ ստեղծել՝ բազմակողմանի տեղեկատվությունը հասարակության համար հասանելի դարձնելու համար, նպաստել խոսքի ազատության միջազգային նորմերի հաստատմանը Հայաստանում և այլն: Հիմա կասեք՝ ի՞նչ է եղել, տարածք են տալիս, թո՛ղ տան, ի՞նչ վատ բան կա դրանում: Սկզբունքորեն որևէ պախարակելի բան այս ամենում, իհարկե, չկա, եթե միայն հաշվի չառնենք մի կարևորագույն փաստ.Երևանում բնակմակերեսի առումով լրջագույն խնդիրներ կան, իսկ բազմաթիվ ընտանիքներ էլ այդպես էլ տարիներով չեն կարողանում գոնե սեփական բույնը ձեռքբերել: Հիմա բնական հարց է ծագում՝ ինչո՞ւ պետք է ինչ-որ հասարակական կազմակերպություն զբաղեցնի նման մեծ տարածք, որը կարող էր գործածվել ավելի օպտիմալ նպատակով: Բայց այս հարցն ունի իր ոչ օպտիմալ պատասխանը. ունենալ Կարեն Ավագյանի պես հզոր հովանավոր, կնշանակի՝ չընկրել ոչնչի առաջ ու նույնիսկ իրականացնել անհնարինը: Հետո էլ ասում եք՝ հրաշքներ չեն լինում, հրաշք չէ՝ ի՞նչ է:



Ցավոք, այսօր ոչ ոքի չես զարմացնի նմանօրինակ լուրերով. բոլորը հրաշալիորեն ծանոթ են մեր իրականությանը, ուր, չնայած վխտացող չքավորությանը, իրենց վզներն են հաստացնում որոշձրիակերներ, որոնց՝ հասարակության համար օգտակար գործողության գործակիցը այդպես էլզրոյական մակարդակից չի բարձրանում, ինչը, սակայն շատ քչերին է հուզում վերևներում, քանի որ այստեղ գրեթե բոլորը խոշոր հաշվով թքած ունեն՝ ով ում է կողոպտում, կարևորը՝ իրենց գործն առաջ գնա:

 

 

Դավիթ Բաբանով