Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ ասուլիսը տևել է 3 ժամ 7 րոպե։ Այդ ընթացքում Ռուսաստանի նախագահին հարց է ուղղել 32 լրագրող:
«Դա անհնար է ավարտել, պարզապես դադարեցնել է հնարավոր»,- ասել է Պուտինը:
Նշվում է, որ մամուլի ասուլիսին գրանցվել է լրագրողների ռեկորդային թիվ՝ 1390 մարդ:
Վլադիմիր Պուտինը սկսել է մեծ մամուլի ասուլիսներ տալ նախագահ ընտրվելուց ի վեր և ավարտել է 2008-ին, երբ դարձել է վարչապետ: Կառավարության ղեկավար լինելու ընթացքում մամուլի հետ մասշտաբային հաղորդակցություն չի եղել: 2012 թվականին երրորդ ժամկետին ընտրվելուց հետո, մեծ մամուլի ասուլիսների ավանդույթը վերականգնվել է: