Համացանցում ակտիվորեն քննարկվում է մի տեսանյութ, որը կոչվում է «թռիչք՝ բեն Լադենի հետ»: Ինքնաթիռի ուղևորներից մեկը գաղտի նկարահանել է մի տղամարդու, այնուհետև YouTube-ում տեղադրել 30-վայրկյանանոց տեսանյութը՝ «Արդյոք Ձեզ անվտա՞նգ եք զգում»:
Նրա կարծիքով՝ տեսանյութում հայտնված տղամարդը նման է ամենահայտնի ահաբեկիչ բեն Լադենին: Տեսանյութը լայն տարածում է գտել համացանցում, սակայն, ի վերջո, այն սկանդալի է հանգեցրել ամերիկյան հասարակության մեջ:
Այդ տղամարդը, տեսնելով իրեն տեսանյութում, բարկացել է: Կալիֆորնիայից Դաշյան Սինգհը սիկհ է (Հնդկաստանում ապրող ժողովուրդ՝ Սիկհիզմի հետևորդներ): Վիրավորված տղամարդը դիմել է Միացյալ սիկհերի կազմակերպության օգնությանը, որոնք, իրենց հերթին, պահանջել են, որպեսզի տեսանյութը ջնջվի համացանցից, գրում է The Daily Mail-ը:
Տեսանյութն՝ այստեղ