ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Հալիթ Չեվիքը հայտարարել է, որ Բաղդադն իր գործողություններով քայքայում է միջազգային միասնությունը՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում, հաղորդում է Reuters-ը:
Նա մեկնաբանել է Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ-Ջաֆարիի դիմումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ երկրի հյուսիսում, որտեղ գտնվում են թուրքական զորքերը, իրավիճակի մասին բանաձև ընդունելու խնդրանքով:
«Ի սկզբանե մենք փորձեցինք լուծել այս հարցը երկկողմ ուղիներով: Քանի որ այդ հարցի քննարկումը (զորքերի ներկայությունը) տարբեր միջազգային հարթակներում չի ծառայում ոչ մի այլ նպատակի, քան ԴԱԻՇ-ի դեմ պայքարում միջազգային հանրության միասնության խարխլմանը», - ընդգծել է Թուրքիայի դեսպանը:
Նա նշել է, որ Իրաքի հյուսիսում զինվորականների տեղակայումը համատեքստից դուրս է բերվել: Չեվիքը հավելել է, որ Անկարան երբեք ոչ մի հետաքրքրություն չի ունեցել Իրաքի ինքնիշխանության խատման նկատմամբ: