ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը երեկ խոսելով երթևեկության կանոնների խախտումների տուգանքների կիրառման փոփոխությունների մասին՝ ասել է, թե անձամբ իր վրա այնքան ակտեր են գալիս, որ հնարավոր չէ պատկերացնել:
Պատգամավորն, իհարկե, անմիջապես պարզաբանել է, որ իր բոլոր մեքենաները (իր երեխաների քշած, իր ծառայության) իր անունով են և մեխանիկորեն բոլոր խախատումների համար ակտերը գալիս են իր անունով:
Նայելով Գուրգեն Արսենյանի ներկայացրած հայտարարագիրը՝ ամեն ինչ իր տեղն է գալիս, որովհետև պատգամավորն իսկապես մեծ ունեցվածքի տեր է՝ 2 ինքնաթիռ, 6 շենք, տարեկան 1 միլարդ 190 միլիոն դրամի չափ եկամուտ և այլն: Բացի այդ, մի շարք խոշոր ընկերություններում Գուրգեն Արսենյանը 100 կամ 50 տոկոս բաժնետեր է: Կարճ ասած՝ բավականին հաջողակ բիզնեսմեն: Ամեն ինչ իր տեղում է, միայն մի հարց է մնում՝ բայց չէ՞ որ պատգամավորն իրավունք չունի բիզնեսով զբաղվելու...
Կարեն Վարդանյան