Ոստիկանությունը ձերբակալել է Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուներից մեկին՝ «Սիգնալ Իդունա պարկում» մերկ ֆուտբոլ խաղալու համար:
25-ամյա տղան մարզադաշտի անվտանգության աշխատակիցների կողմից բռնվել է երեքշաբթի օրը, երբ անցել է մարզադաշտի ցանկապատի վրայով և դաշտում ֆուտբոլ խաղացել (տրիբունաները դատարկ են եղել):
Հարցաքննության ժամանակ երիտասարդն ասել է, որ մերկացել է, քանի որ խաղի ժամանակ շոգել է:
Արդյունքում դորտմունդյան թիմն արգելել է երկրպագուին այցելել թիմի տնային մարզադաշտ: