Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն այսօր հանդիպում ունեցավ բռնցքամարտիկների և մարզիչների հետ, ովքեր ստացան նվերներ և դրամական պարգևներ ՀԲՖ նախագահից: Մասնավորապես խոշոր դրամական պարգևներ ստացան Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր Վահե Բադալյանն ու բրոնզե մեդալակիր Ալեն Դանիելյանը: Ակտիվ համագործակցության և բռնցքամարտ մարզաձևը լավագույնս լուսաբանելու համար շնորհակալագրեր հանձնվեցին մի շարք ԶԼՄ ներկայացուցիչների: Այս մասին գրում է բռնցքամարտի մամուլի ծառայությունը:
Հավելենք, որ շնորհակալագիր ստացած լրատվամիջոցների թվում էր նաև ԼՈւՐԵՐ.com-ը: