Պարգևատրումներ, շնորհավորանքներ, մաղթանքներ: Մեկ հարկի տակ մեկտեղվել են մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչները՝ մասնակցելու մրցաշրջան 2015-ի ամփոփմանը:

 

Ամանորյա տոնական երեկոն ամենսպասվածներից է մարզաշխարհի ներկայացուցիչների համար: Հենց այստեղ են մեկտեղվում անցնող տարվա հույզերն ու գալիք տարվա սպասումները: 

 

Միջոցառմանը, ինչպես տեղեկացրել ենք, ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, մարզաշխարհի հարյուրավոր ներկայացուցիչներ: 

 

Միջոցառման ընթացքում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է 2015-ին աչքի ընկած մարզիկներին:

 

Մանրամասները՝ տեսանյութում